Նոյեմբերի 15-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են մոտ մեկ շաբաթ տևած դասադուլը և անցնում «կլոր սեղան» ձևաչափով քննարկումների։
Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանը Ռուսաստանից նոր զենք կգնի։ Կառավարության երեկվա նիստը հավանություն տվեց ՌԴ-ի հետ 2017-ի հոկտեմբերի 24-ին կնքած 100 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրին։ Գումարներն ուղղվելու են ռազմական տեխնիկայի արդիականացմանը։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքում և Սիրիայում կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95 %-ը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է խորհրդարանում ընդունված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներին Facebook-ի իր էջում. «Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են` բոլորիս համար:
ԱՄՆ այցի շրջանակում նոյեմբերի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան։ Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։
Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը էս ամբիոնից ասում ա՝ ես՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ քաղաքական գործիչս:
Իրանը «անհիմն և էժանագին բամբասանք» է որակել պնդումները, թե Բահրեյնի հիմնական նավթատարի պայթեցումը ինքն է կազմակերպել: Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քաշեմին հայտարարել է՝ «նման մանկական մեղադրանքների ժամանակն ավարտվել է»:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին հրամայել են անհապաղ հեռանալ, իսկ մյուս սաուդցիներին չմեկնել Լիբանան: Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ շաբաթ օրը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց` զգուշանալով իր կյանքի համար:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...